Posted in Տրամաբանություն

Տրամաբանություն #13 (8 – րդ դաս․ )

  1. Հնարավո՞ր է այսպիսի բան․ դուք ինքնաթիռի հետադարձ տոմսով վերադառնում եք այն երկիր, որտեղից որ ի սկզբանե մեկնել էիք, բայց արդյունքում հայտնվում եք ուրիշ երկրում, որի մասին նախապես չէիք պլանավորել և որտեղ ոչ ոքի չեք ճանաչում։  Հաշվի առեք, որ որևէ տեռակտ, արտակարգ դրություն, կամ էլ վթար չէր կարող պատճառ հանդիսացած լիներ։

2. Imagine a situation when a man is drowned, but still not wet?  Is this possible?

Ավազի մեջ։

3. Նայեք նկարին։  Հին ժամանակներից մարդու աչք մասին տարբեր թևավոր խոսքեր կան, և շատ նկարիչներ են արտահայտել մարդու ներաշխարհը աչքերի միջոցով։ Ի՞նչ մաթեմատիկական պատկերներ կան այս նկարում։ Ո՞ւմ գործն է սա։  Ինքներդ փորձեք հասկանալ մարդու աչքի համաչափությունները։  Ի՞նչ ասացվածքներ գիտեք մարդու աչքի մասին։  Ինքներդ կարո՞ղ եք նոր ասացվածքներ ստեղծել։  Այս նկարին նայելիս ի՞նչ եք հասկանում։

222

  • Ալբրեխտ Դյուրերն է նկարի հեղինակը։ Մաթեմատիկական պատկերներից կա շրջան, ուղղանկյուն, եռանկյուն, շեղանկյուն։ Նկարին նայելիս հասկանւմ եմ, որ նկարում պատկերված աչքերը պատկանում են ինչ-որ ծեր մարդու։ Աչքի մեջ թախիծ ու հոգնածություն կա։ Ասացվածքներ՝
  • Աչքերը գնում են տեսնելու այն, ինչ ականջները լսել են:
  • Աչքե տես, բերնե կարոտ:
  • Աչքը շինելու փոխարեն հոնքն էլ հանեցին:
  • Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը:
  • Աչքից էլ եմ պրծել, աչքացավից էլ:
  • Աչքն ինչքան բարձրանա, հոնքից վերև չի բարձրանա:
  • Աչք հանողի աչքը պիտի հանես:
  • Կույր աչքը շյուղ կընկնի:
  • Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա:
  • Աչքը` ծառին, ոտքը` քարին:

4.Դասարանում 25 սովորողներից 12-ը գիտեն ֆրանսերեն , 17-ը գիտեն անգլերեն, իսկ 5 սովորող չգիտի ո′չ ֆրանսերեն, ո′չ անգլերեն: Քանի՞ սովորող գիտի և′ ֆրանսերեն և′ անգլերեն:

  • 25-5=20
  • 12+17=29
  • 29-20=9

5. Շունը հետապնդում է աղվեսին , որը գտնվում է նրանից 120 մ հեռավորության վրա:  Ինչքա՞ն ժամանակից հետո շունը կհասնի աղվեսին, եթե աղվեսի արագությունն է 320մ/ր, իսկ շատ արագությունը ` 350 մ/ր:

6. Որքա՞ն է (2019:2018-1):(1-2019:2018) արտահայտության արժեքը:

  • -1

7. Մեծ ուղղանկյունը կազմված է տասնմեկ միանման ուղղանկյուններից, որոնց երկար կողմը 7 սմ է: Որքա՞ն է մեծ ուղղանկյան պարագիծը:

Captionless Image
  • 7+7=14
  • 2+2+7=11
  • 14+14+11+11=40սմ

8. Նկարում բերված ուղղանկյունը լցված է միանման շրջաններով, որոնցից յուրաքանչյուրը շոշափում է ուղղանկյան կողմը և հարևան շրջաններին: Որքա՞ն է այդ շրջանի շառավիղը, եթե ուղղանկյան պարագիծը 56սմ է:

Captionless Image

9. Ո՞րն է ավելորդ:

11

Ավելորդ է C-ն։

Leave a comment