Posted in Կենսաբանություն

Արյան և ավշաշրջանառության համակարգ: Նրա դերը օրգանիզմում

Արյան շրջանառության համակարգ: Արյունն օրգանիզմում մշտապես շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյան անընդհատ հոսքն իրականացվում է արյան շրջանառության օրգանների միջոցով, որոնք են սիրտը և արյան անոթները:
Սիրտը ռիթմիկ կծկումների շնորհիվ ապահովում է արյան հոսքն արյունատար համակարգում, դրանով իսկ իրականացնում է սննդանյութերի մատակարարումը բոլոր բջիջներին և այնտեղից ոչ պիտանի նյութերի հեռացումը: Արյունատար համակարգի ամենախոշոր զարկերակը աորտան է, որը, սկիզբ առնելով սրտի ձախ փորոքից, անընդհատ ճյուղավորվելով, վեր է ածվում ավելի փոքր զարկերակների, ի վերջո` մազանոթների: Վերջիններս, միմյանց հետ միավորվելով, դառնում են երակներ, որոնցով արյունը վերադառնում է սիրտ:
Vein_art_rotating.gif

Continue reading “Արյան և ավշաշրջանառության համակարգ: Նրա դերը օրգանիզմում”

Posted in Կենսաբանություն

Առաջին օգնությունը կապանների ձգման, հոդախախտումների և կոտրվածքների դեպքում

Հաճախ ոչ ճիշտ շարժումների կամ վնասվածքների դեպքում, երբ հոդում ոսկրերի տեղաշարժը թույլատրելի սահմանից մեծ է, կարող են վնասվել ոսկրերը միացնող կապանները (ջլերը)։
Վնասված հոդի շրջանում ոտքը այտուցվում է, առաջանում է ուժեղ ցավ, որը հաճախ ուղեկցվում է արյունատար անոթների վնասումով և արյունազեղումով։ Հոդի նման վնասվածքը կոչվում է պրկում։
Տուժածին օգնություն ցույց տալու համար վնասված տեղին են դնում սառը թրջոց կամ սառույցով պարկ։ Սառնությունը մեղմացնում է ցավը, կանխում այտուցի առաջացումը։ Այնուհետև հոդը երիզապատում են և տուժածին տեղափոխում բժշկական հիմնարկ։
Հոդախախտում
Հոդախախտումը ոսկրերի հոդային ծայրերի լրիվ կամ մասնակի տեղաշարժն է։
Հոդախախտման պատճառ կարող են լինել նաև հոդի բնականոն շարժումներից դուրս  կատարվող շարժումները, ինչպես նաև հոդին հասցված ուժեղ հարվածը։
 vosstanovlenie-posle-vyviha-plechevogo-sustava-25_2_1.jpg

Continue reading “Առաջին օգնությունը կապանների ձգման, հոդախախտումների և կոտրվածքների դեպքում”

Posted in Կենսաբանություն

Մկանների կառուցվածքը և նշանակությունը

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։
Bb_2_9.jpg
Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:
Posted in English

English. Homework

Keeping the roots stronger/to read the text and be ready to discuss

Keeping the roots stronger

Once upon a time, there were two neighbors living next to each other. One of them was a retired teacher and another was an insurance agent who had a lot of interest in technology. Both of them had planted different plants in their garden. The retired teacher was giving a small amount of water to his plants and didn’t always give a full attention to them, while the other neighbor interested in technology, had given a lot of water to his plants and looked after them too well.

The retired teacher’s plants were simple but looked good. The insurance agent’s plants were much fuller and greener. One day, during the night, there was a heavy rain and a wind due to a minor storm. Next morning, both of the neighbors came out to inspect the damage to their garden. The neighbor who was an insurance agent saw that his plants came off from the roots and were totally destroyed. But, the retired teacher’s plants were not damaged at all and were standing firm.

Continue reading “English. Homework”

Posted in Գրականություն

Եղիշե Չարենց․ փաթեթ

Image result for եղիշե չարենց

Ութնյակներ Արևին․

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն-
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։
Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։

Continue reading “Եղիշե Չարենց․ փաթեթ”

Design a site like this with WordPress.com
Get started