Posted in Նախագծեր, Քիմիա, Ֆիզիկա, Ամառային ճամբար

Ամառային ճամբար 2019… Այցելություն դեպի ապակե շշերի գործարան

Երբ մենք այցելեցինք “Armenia Wine” գինեգործարանը, մեզ մոտ առաջացավ հետաքրքրություն, թե ինչպես են պատրաստում գինու շշերը, ինչպես են ստանում ապակին, ինչպես է կատարվում այդ բոլոր գործողությունները։ Եվ այսպիսով մենք որոշեցինք այցելել ապակե շշերի պատրաստման գործարան և այդ ամենը ինքներս տեսնել։ Այսօր մենք այցելեցինք Սարանիստի ապակե շշերի գործարանը։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մենք կարողացանք տեսնել, թե ինչպես է պատրաստվում ապակին, որից էլ պատրաստվում են ապակե շշերը։ Իմացանք, թե ինչպես են վերամշակում օգտագործված շշերը և օգտագործված տոպրակները։ Այս եղանակով մենք բնությունը հնարավորինս մաքուր ենք պահում։ Մենք տեսանք, թե ինչ նյութերից է պատրաստվում ապակին և, թե ինչպես են պատրաստում այն։ Այնտեղ նրանք ունեն նաև մեծ ջերմոց, որում աճացվում էին տարբեր տեսակի բույսեր, ծառեր և ծաղիկներ։ Այնտեղ կային նաև բանանի, լիմոնի և մանդարինի ծառեր, չինական վարդեր և այլն։ Հետո մենք այցելեցինք Աբովյանի եկեղեցի, որտեղ երգեցինք, աղոթեցինք և մոմ վառեցինք։ Հետո մենք ընդմիջում արեցինք և վերադարձանք։ Այս ճամփորդությունը շատ լավ և արդյունավետ անցավ։ Մենք իմացանք շատ կարևոր և հետաքրիր բաներ կյանքի համար և լավ ժամանակ անցկացրեցինք։

Leave a comment