Posted in Գրականություն

Պարսկական գրականություն

Omar_Khayyam2Պարսկական գրականություն

Օմար Խայամ — 123։ Ծանոթացեք Օմար Խայամի ստեղծագործություններին։ Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

Իմ կարծիքը․ Ես նրա քառյակները նմանեցնում եմ Թումանյանի քառյակներին, որովհետև նրանք երկուսն էլ քննադատում են վատ մարդկանց, և մեզ խրատներ են տալիս, որ նույն սխալները մենք չանենք։ Մի քառյակի մեջ այնքան միտք կա, որ քեզ թվում է, թե դա մի ամբողջ հոդված է։

Մի՛ նայիր մարդու դու ճարտարության,
Այլ նայիր նրա հավատարմության,
Տված խոստումը եթե կատարեց,
Քո իմացածից մեծ է անպայման:

%d5%bc%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%ac

Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջ կայքում:

Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ:

Իմ կարծիքը․ Ռասուլ Յունանի ստեղծագործությունները փոքրիկ հոդվածներ են։ Այդ բանաստեղծությունները լի են հույզերով և մտքերով։ Վերջաբանը շատ տխուր վերջացավ:

Այրված Դաշտը

Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:

Իմ ստեղծագործությունը

Հանգիստ շունչ չունենք․․․

Մարդկանց մոտ շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ հոգնել են ինչ որ բանից և որոշել են հանգստանալ։ Այդ ժամանակ ավելի շատ բեռ է կուտակվում նրանց մեջքին։ Մարդիկ հանգիստ շունչ չունեն, նրանք պետք է աշխատեն, որ հասնեն իրենց նպատակներին։ Եթե մարդիկ իրենց հանգիստ տան, նրանք ավելի հետ են գնալու և չեն հասնելու իրենց նպատակներին։ Հանգիստ շունչ չունենք․․․

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s